Dior-ը քննադատության է ենթարկվել «բուրավետ ջրի» եւ մանուկների համար նախատեսված խնամքի միջոցների «չափազանց թանկարժեք» լինելու համար:
Ֆրանսիական նորաձեւության տունն առաջին անգամ 1970 թվականին է ներկայացրել իր «մանկական խնամքի շարքը», բայց հետագայում դադարեցրել է այն։ Այնուամենայնիվ, երբ Dior Perfume-ի կրեատիվ տնօրեն Ֆրենսիս Քուրքջյանը 2022 թվականի հոկտեմբերին միացավ ապրանքանիշին, նշեց, որ իր երազած նախագծերից մեկը Baby Dior-ի վերադարձն էր։
«Քրիստիան Դիորը բազմիցս հիշել է իր մանկությունը՝ որպես իր կյանքի ամենաերջանիկ եւ ուրախ ժամանակաշրջան»,-WWD-ին ասել է Baccarat Rouge 540 բույրի հեղինակ Քուրքջյանը: «Բույրը եւ մանկական խնամքի գիծը դադարեցվել էին, եւ ես, իսկապես, ուզում էի վերադարձնել դրանք՝ որպես հարգանքի տուրք»։
Dior-ի կողմից ներկայացված մանկական խնամքի նոր շարքը բաղկացած է չորս ապրանքներից:
361 դոլար արժողությամբ Bonne Étoile «բուրավետ ջուրը» «երեխայի առաջին քայլն է դեպի բուրմունքի աշխարհ»: Տանձի եւ մասուրի «փափուկ նոտաներ» խոստացող օծանելիքը նախատեսված է երեխայի պարանոցին կամ սենյակում ցողելու համար:
Ծնողներին խորհուրդ է տրվում բուրմունքը համատեղել Baby Dior մաշկի խնամքի միջոցների հետ եւ «ստեղծել արժեքավոր հիշողություններ»:
La Mousse Très Fondante մաքրող միջոցը, որն արժե 149 դոլար, «մանկական խնամքի էական մասն է, որն ապահովում է մաշկի նրբությունը»:
Le Lait Très Tendre խոնավեցնող կաթը (արժեքը՝ 180 դոլար), խոստանում է «երեխայի նուրբ մաշկը պարուրել կոկոնով, որը կպահի այն փափուկ եւ ճկուն՝ միաժամանակ ապահովելով հանգստությունը՝ տանձի բույրերով»:
Ամբողջ շարքը կարժենա 839 դոլար, որը շատերը սոցիալական ցանցերում (անվանել են չափազանց բարձր գին։