«Ակցիզային հարկն ունի կանխարգելիչ գործառույթ։ Հիմնականում առողջության ու բնության պահպանման առաքելություն է այն անում՝ ստեղծելով որոշակի խթանների համակարգ։
Նայելով, թե մեր ավտոմեքենաներում քանի հոգի է նստած, իսկ հիմնականում միայն վարորդն է, կարող եմ ասել, որ մեկ մարդ տեղափոխելու համար այդքան վառելիք-արտանետումը թույլատրելի չէ։ Առաջարկում եմ գազի, բենզինի և դիզվառելիքի ակցիզային հարկերը կրկնապատկել։ Այլ լուծում էլ կա, նշանակել տուգանք, եթե ավտոմեքենայում միայն վարորդն է։ Ձեռի հետ էլ խցանումների հարցը կլուծենք։
Բնություն և առողջությո՞ւն, թե՞ ձեր գրպաններ՝ որոշեք։
Հ.Գ. Ու եթե նախընտրեք բնությունն ու առողջությունը և Ամուլսարի լիցենզիայից էլ զրկենք Լիդիանին, այս ակցիզով կստեղծենք մի դրամագլուխ, որը կարող է պետք գալ, եթե հանկարծ փոխհատուցենք Լիդիանի ներդրումները։
Հ.Հ.Գ. Լիդիանի ժողովրդին էլ խորհուրդ կտամ գրառումներս շատ ոգևորված չտարածել, ես քննարկում եմ այն սցենարը, որի դեպքում զրկվելու եք աշխատատեղերից, Հայաստանի տնտեսությունն էլ խնդիրների առաջ է կանգնելու։ Ու սա լավ բան չի»,- իր էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։