«Ընդհանրապես հարց է, թե ինչո՞ւ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը պետք է պադավատ ունենա»
Advertisement 1000 x 90

«Ընդհանրապես հարց է, թե ինչո՞ւ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը պետք է պադավատ ունենա»

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասում ա, որ իր վարորդը խախտում ա արել և հանդիպակած գոտի դուրս եկել, որովհետև կառավարությունից ուշ են դուրս եկել և խցանման մեջ ուշանում էին Բաղրամյան 26-ում հանդիպումից:

Ասում ա վարորդիս նկատողություն եմ արել, սխալ էր իհարկե, բայց պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին պետք ա ասել, երևի տեղյակ չի, որ կառավարության անմիջապես կողքը կա մետրոյի կայարան, և մետրոյի կայարան կա Բաղրամյան 26-ի անմիջապես դիմացը:

Հաջորդ անգամ ուղղակի պադավատը կարելի ա հանգիստ թողնել և մետրոյով հասնել Բաղրամյան 26: Խցանման և ստիպված հանդիպակած գոտի դուրս գալու հավանականությունը այդ դեպքում գրեթե զրո է:

Հ.Գ. Իսկ ընդհանրապես հարց է, թե ինչու փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը պետք է պադավատ ունենա»:



Նման նյութեր