Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են դիմային ակնեով, տառապում են նաև մեջքի ակնեով: Ակնեն կարող է լինել գենետիկ խնդիր, սակայն այն կարող է առաջանալ հորմոնալ դիսբալանսի, սխալ սննդակարգի կամ սթրեսի պատճառով:
Ակնեն կարող է առաջանալ նաև հագուստից: Կիպ հագուստի և մաշկի շփումը հրաշալի միջավայր է ստեղծում ակնե հարուցող բակտերիաների զարգացման համար:
Ինչպե՞ս ազատվել մեջքի ակնեից
Կիտրոն- Կիտրոնաթթուն հեռացնում է մաշկի մեռած բջիջները, որոնք կարող են ինֆեկցիաներ առաջացնել: Այն նաև օգնում է բնական ճանապարհով ազատվել ակնեից: Կիտրոնաթթուն նվազեցնում է ակնե հարուցող յուղերի արտազատումը:
Մեթոդ 1.
Մեկ կտոր կիտրոնով տրորեք մեջքը: Սպասեք 10 րոպե, ապա լվացեք մեջքը սովորական ջրով: Գործողությունը կատարեք օրական երկու անգամ:
Մեթոդ 2.
Հավասար քանակությամբ խառնեք կիտրոնի հյութն ու վարդի ջուրը: Բամբակը թրջեք խառնուրդի մեջ և քսեք մեջքին: Սպասեք 20-25 րոպե, ապա լվացեք մեջքը սառը ջրով: Պրոցեդուրան կատարեք օրական 1-2 անգամ:
Մեղր և վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլները հրաշալի միջոց են մեջքի ակնեի դեմ պայքարելու համար: Դրանք կլանում են մաշկի ավելորդ յուղերը, մաքրում են կեղտն ու դուրս են բերում տոքսինները: Դրանք նաև մաքրում են մաշկի մեռած բջիջները:
3 ճ/գ վարսակի փաթիլները եփեք ջրի մեջ, ավելացրեք 4 ճ/գ մեղր: Թողեք խառնուրդը սառչի և քսեք մեջքին: Թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք աղբյուրի ջրով: Կրկնեք գործողությունն ամեն օր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը