Եթե 35 տարեկանում արդեն սկսում եք նկատել մանր կնճիռները, ապա 55 տարեկանից հետո խորը կնճիռները կարող են սթրեսի ենթարկել ձեզ:
Շատերը դիմում են բոտեքսի օգնությանը՝ կնճիռներից ազատվելու համար: Ձեզ ենք ներկայացնում երիտասարդացնող քսուք, որը կփոխարինի սովորական բոտեքսին:
Բաղադրություն
- ¼ բաժակ նշի յուղ
- 2 ճ/գ կոկոսի յուղ
- 2 ճ/գ մեղրամոմ
- 1 ճ/գ շիայի յուղ
- ½ թ/գ վիտամին E (յուղ)
- Եթերային յուղի մի քանի կաթիլ՝ ըստ ցանկության
Բոլոր բաղադրիչները լցրեք ապակե տարայի մեջ: Կաթսայի մեջ ջուր լցրեք՝ 12 սմ բարձրությամբ, տաքացրեք, մինչև ջուրը սկսի եռալ: Ապակե տարան իջեցրեք կաթսայի մեջ, թողեք մնա այնքան ժամանակ, մինչև բոլոր բաղադրիչները հալչեն:
Երբ բաղադրիչները հալչեն, խառնուրդը լցրեք մեկ այլ ապակե տարայի մեջ: Թողեք մնա սենյակային ջերմաստիճանում, մինչև քսուքը պնդանա: Ամեն առավոտ և երեկոյան քսուքը քսեք դեմքին՝ լվացվելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը