Բշտիկները նյարդայնացնում և բարկացնում են մեզ, դրանցից ազատվելու համար դիմում ենք բազմաթիվ կոսմետոլոգիական միջոցների, որոնցից շատերը չեն օգնում: Ձեզ ենք ներկայացնում բնական դիմակներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից և ստանալ ձեր երազած մաքուր մաշկը:
Բաղադրատոմս-1
- 3 հատիկ ասպիրինի հաբ
- 2-3 կաթիլ սենյակային ջերմաստիճանի ջուր
- 1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Ասպիրինի հաբերը փոշիացրեք, ավելացրեք ջուրը, որպեսզի խյուսանման զանգված ստանաք: Սովորաբար ասպիրինի 2 կաթիլը բավական է լինում: Խյուսին ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք և մերսող շարժումներով զանգվածը հավասարաչափ տարածեք դեմքի վնասված հատվածներին: Սպասեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Բաղադրատոմս-2
3 հաբ ասպիրինը խառնեք դեմքի լոսյոնի հետ, որպեսզի խյուսանման զանգված ստանաք, և քսեք դեմքին, սպասեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Բաղադրատոմս-3
Այս դիմակը պատրաստելու համար ձեզանց կպահանջվի ասպիրինի 6-12 հաբ, թարմ քամած կիտրոնի հյութ և սոդա: Ասպիրինը լուծեք կիտրոնի հյութի մեջ, բայց խյուս մի սարքեք: Ստացված զանգվածը քսեք մաշկին, թողեք մնա 10 րոպե: Ապա սոդան լուծեք ջրում և այդ ջրով մաքրեք դիմակը:
Բաղադրատոմս-4
4 կաթիլ ջուրը խառնեք ասպիրինի 2 հաբի հետ: Ապա ավելացրեք 1ճ/գ բնական յոգուրտ և խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 20-30 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը