Կարեն Անտաշյան. Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիր. բնապահպանություն
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիր. բնապահպանություն

Երևանի Ավագանու անդամ Կարեն Անտաշյանի հրապարակումը.

Երևանում պլանավորվող բնապահպանական և մասնավորապես կանաչապատման քաղքականությամբ մտահոգ հարգելի ընկերներ, մասնագետներ, գիտնականներ, հանրային քննարկաման է դրված «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որում բնապահպանական բաժինը կգտնեք կցված փաստաթղթի 37-րդ էջում։ Քանի որ այս օրերին ձեզնից շատերը մասնավոր զրույցների և ֆեյսբուքյան հրապարակումների ֆորմատով շատ կարևոր առաջարկներ էին անում, խնդրում եմ անպայման ձևակերպեք դրանք ու մասնակցեք հանրային քննարմանը, կամ հղեք նամակի տեսքով։

Չնայած որոշ կարևոր դրույթներին (կապիտալ անտառվերականգնում, ոռոգում, ուղղաձիգ կանաչապատում և այլն) ես նախագծի բնապահպանական բաժինը ընդհանուր առմամբ գնահատում եմ հետադիմական և էական կոնցեպտուալ փոփոխություններ չենթադրող։ Այնտեղ կգտնեք նույն համատարած կրապատումը, նույն ակացիաներն ու թույաները, նույն ներկրովի վարդակակաչը, թափվող ծաղիկներով այսպես ասած գեղարվեստական կոմպոզիցիաները, նույն խորը էտի միջոցով խնամքը և ոչ մի խոսսք կանաչապատ տարածքների կենսաբազմազանության և բնապահպանական ազդեցության ավելացման, գրագետ և գեղեցիկ լանդշաֆտային դիզայնի, կրթական բաղադրիչի ներդրման (հանրության շրջանում բնապահպանական գիտելիքների և հոգատարության բարձրացման) կանաչապատող հիմնարկների կազմակերպական կառուցվածքի օպտիմիզացման և այլ կարևոր բաների մասին։ Ներքևում շարադրում եմ այն դրությները, որ ես եմ ներկայացնելու փոփոխությունների իմ առաջարկի մեջ։

Երևանում կանաչ ենթակառուցվածքների և կենսաբազմազանության զարգացման հայեցակարգ

  1. Սահմանել, պահպանել և ամրապնդել քաղաքի բնական ժառանգությունը և հնարավորինս խուսափել կենդանի տարածքների և կենսամիջավայրերի կորստից։
  2. Հետևողականորեն զարգացնել քաղաքի կանաչ ենթակառուցվածքներն ու կենսաբազմազանությունը՝ ստեղծելով նոր կենդանի միջավայրեր։
  3. Առավելագույնի հասցնել քաղաքային կանաչ տարածքների բնապահպանական նշանակությունն ու ազդեցությունը՝ զուտ սուբյեկտիվ-էսթետիկ և պահպանման համար ծախսատար ձեռնարկները փոխարնելով առավել կայուն և երկարաժամկետ զարգացմանը միտված ձեռնարկներով։
  4. Կանաչ տարածքների պլանավորման, կազմակերպման ու սպասարկման համար սահմանել գիտատեխնիկական և էսթետիկ բարձր չափորոշիչներ՝ հնարավորինս շտկելով քաղաքի նախկին անգրագետ և տգեղ ձևավորված կանաչապատման նախադեպերը և ստեղծել լանդշաֆտային դիզայնի օրինակելի մոդելներ։
  5. Առավելագույնի հասցնել կանաչ տարածքներից ստացվող հանրային օգուտը՝ առևտրի, հանրային սննդի, ատրակցիոնների, այլ պասիվ և աղմկոտ ժամանցի ենթակառուցվածքները փոխարինելով ակտիվ և առողջ հանգստի համար նախատեսված ենթակառուցվածքներով։
  6. Հանրահռչակել կանաչ տարածքների և առհասարակ բնության հանդեպ հանրության հոգատարությունն իբրև կարևորագույն արժեք՝ դարձնելով հանրակրթության անփոխարինելի տարր բոլոր տարիքային խմբերի համար, ուսումնակսն, ճանաչողական, խորհրդատվական նյութերի հրապարակման, կանաչ պատշգամբների, համայնքային այգի-բանջարանոցների, մերձդպրոցական այգիների խրախուսման միջոցով։
  7. Կանաչապատման համար օգտագործվող բուսատեսակները սահմանել ոչ թե գնման կամ ներմուծման համար հասանելի տեսակների բազայի այլ կենսաբազմազանության ավելացման, բնապահպանական և դեկորատիվ բարձր նշանակության սկզբունքներից ելնելով։
  8. Ներմուծվող սածիլների, տնկիների, սոխուկների, սերմերի և հնարավոր այլ միավորներ հնարավորինս փոխարինել դրանց տեղական արտադրությամբ։
  9. Կանաչ ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցների սահմանափակության և դրանց բնապահպանական նշանակությունը բարձրացնելու համատեքստում սեզոնային ծաղկազարդ սիզամարգերի փոխարեն նախապատվությունը տալ կապիտալ անտառվերականգմնան աշխատանքներին, բազմամյա այդ թվում և մշտադալար թփերին։
  10. Զարգացնել համայնքապատկան տնկարանը՝ սեփական կարիքների համար անհրաժեշտ ծառաթփատեսակները մեծ քանակով և էժան աճեցնելու, ինչպես նաև ծառուղիներում օպերատիվ փոխարինման եթակա հասուն 4-5 տարեկան տնկիների բավարար քանակ ունենալու նպատակով։
  11. Իրականացնել քաղաքի կանաչապատման քաղաքականության մշակման, պլանավորման և բուն իրագործման գործառույթներն իրականացնող հիմնարկների խմբի կազմակերպական կառուցվածքի բարելավում, քանի որ ակնհայտորեն ներկայիս համակարգը արդյունավետ չէ։
  12. Քաղաքի բոլոր կանաչ ենթակառուցվածքներն ու կենսամիջավայրերը, անկախ նրանց ներկա ինստիտուցիոնալ պատկանելությունից (համայնքներ, պետական հիմնարկներ, բուսաբանական այգիներ, անտառպուրակներ, մասնավոր սեփականություն և այլն) միավորել կառավարման և զարգացման միասնական խորհրդատվական և/կամ պարտադիր համակարգի մեջ, ինչպիսին և նրանք ըստ էության հանդիսանում են որպես մեկ էկոհամակարգ։
  13. Կենդանիների, թռչունների, միջատների ազատ տեղաշարժն ու պոպուլյացիաների ավելացումը խթանելու համար ստեղծել կանաչ տարածքները միմյանց կապող կանաչ միջանցնքեր։
  14. Լիարժեք օգտագործել երկրում առկա գիտահետազոտական ներուժը, համագործակցության կայուն և մշտական ծրագրեր ստեղծելով գիտահետազոտական ինստիտուտների և քաղաքապետարանի միջև։

15․ Իրականացնել ծառերի փուլային գույքագրում՝ արդյունքները հրապարակելով օնլայն քարտեզով, ինչպես նաև մշակել կանաչ տարածքների քանակաորակական ցուցանիշների դինամիկայի հսկողության համակարգ՝ պատշաճ վիճակագրություն վարելով։

  1. Հաշվի ռանելով, որ շատ զարգացած երկրներ հրաժարվել են քաղքաում դեկորատիվ ծառերի բների համատարած կրապատման պրակտիկայից, խնամքի այս մեթոդը ենթարկել խիստ գիտական քննության և կիրառել միայն ծայրահեղ հիմնավորվածության դեպքում։
  2. Ծառերի էտումից և տերևաթափից գոյացող կենսազանգվածը դարձնել կանաչ տարածքների խնամքի ցիկլի մաս՝ դրանցից (ոչ բարձր աղտոտվածութայն դեպքում) բուսահող և մուլչա արտադրելու համար։

18․ Հրապարակել կանաչապատման ենթակա բայց դեռևս խոպան հանրային տարածքների ցանկը և խրախուսել այնտեղ մասնավոր և համայնքային կանաչապատման ձեռնարկները։

19․ Խաղողի բակային թառմաները հռչակել իբրև Երևանի ինքնության անբաժանելի մաս և հատուկ ծրագիր իրականացնել դրանց վերականգնման և խնամքի համար։

20․ Ներդնել չորացած և վթարային ծառերի կտրման որոշումների կայացման և իրագործման ներառական, թափանցիկ և հանրային պատշաճ իրազեկում ենթադրող համակարգ։

  1. Կլիմայական գլոբալ փոփոխությունների հանդեպ քաղաքն առավել կայուն դարձնել՝ կանաչապատման ռազմավարության պարտադիր մաս դարձնելով ուղղաձիգ կանաչապատումը, կանաչ տանիքները, աղբի տեսակավորումը, էկոտրանսպորտը և այլն։


Նման նյութեր