Գարսիա Մարկես. «Հիասթափվածի դրաման»
Advertisement 1000 x 90

Գարսիա Մարկես. «Հիասթափվածի դրաման»

Պարզ ու հանճարեղ Մարկեսը, կարդացեք:

Գաբրիել Գարսիա Մարկես. ՀԻԱՍԹԱՓՎԱԾԻ ԴՐԱՄԱՆ

Սա հիասթափվածի դրաման է, որ նետվեց փողոց տասներորդ հարկից և անկման ընթացքում պատուհանների միջով տեսնում էր իր հարևանների անձնական կյանքը. փոքրիկ ընտանեկան ողբերգությունները, գաղտնի սերերը, երջանկության կարճ ակնթարթները, որոնց լուրերը երբեք չէին հասնում ընդհանուր աստիճանավանդակին: Այնպես որ, փողոցի մայթին բախման պահին ամբողջովին փոխել էր իր աշխարհընկալումը և եկել այն եզրահանգման, որ այն կյանքը, որ լքում էր ընդմիշտ մի կեղծ դռնով, արժի´ ապրել:

ՎԵՐՋ

Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի