Տնական յուղ՝ մազերի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տնական յուղ՝ մազերի համար

Երկար և գեղեցիկ մազեր ունենալը բոլոր կանանց երազանքն է: Սակայն միշտ չէ, որ հասնում ենք հրաշալի արդյունքի: Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ, մի քանի յուղեր միմյանց խառնելով՝ կարելի է ստանալ հրաշալի դիմակ, որը կվերականգնի մազերի որակն ու գեղեցկությունը:

5 բաղադրիչից կազմված այս յուղն իսկապես հրաշքներ է գործում մազերի և գլխամաշկի հետ:

Այս յուղի կանոնավոր օգտագործման դեպքում կզգաք, թե որքան են լավացել, գեղեցկացել մազերը:

Ձեզանից կպահանջվի՝

  • 100մլ կոկոսի յուղ
  • 100մլ ձիթապտղի յուղ
  • 100մլ քունջութի յուղ
  • 100մլ մանանեխի յուղ (mustard oil)
  • 100 մլ գերչակի յուղ

Բոլոր բաղադրիչները պետք է խառնել և տաքացնել ցածր կրակի վրա, ապա ավելացնել կարիի տերևներ և  մանր կտրատած սոխ: Սպասել, մինչև սոխը մուգ շագանակագույն երանգ ստանա: Ապա վերցրեք կրակից և քամեք թանզիֆի (марля) միջոցով:

Շաբաթական երկու անգամ յուղը քսեք մազերին՝ մերսելով գխամաշկը:

Մանրամասն՝ տեսանյութում:

ng-hair/

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը