Կոշիկը կրելն արվեստ է. այն կարող է մի վայրկյանում իդեալական դարձնել կնոջ կերպարը։ Բարձրակրունկ կոշիկներն ընդգծում են կանացիությունը, էլեգանտությունը, ոտքերի գեղեցկությունը։ Պետք է կարողանալ զգեստին համապատասխան կոշիկ ընտրել՝ ոճային տեսք ունենալու համար։ Marketium.ru կայքը ներկայացնում է մի քանի կոշիկներ՝ առաջարկելով կռահել, թե դրանցից որն է ամենաթանկը։
Nina ապրանքանիշի այս կոշիկն արժե 119 դոլար։ Դուք չկռահեցիք։
Jimmy Choos ապրանքանիշի այս կոշիկն իսկապես շատ թանկ արժե։ Այն 2725 դոլար արժե։ Ամեն դեպքում, այս կոշիկն ավելի մատչելի է, քան ցանկի ամենաթանկարժեք կոշիկը։
Nine West ընկերության այս կոշիկը 100 դոլարից մի փոքր ավելի արժեք ունի։
Badgley Mischkas ապրանքանիշի այս կոշիկը կարող եք ձեռք բերել 245 դոլարով։
Aldo ընկերության այս կոշիկն արժե մոտ 120 դոլար։
Christian Louboutins ընկերության այս կոշիկն արժե 675 դոլար։
Badgley Mischka-ի այս կոշիկն արժե 235 դոլար։
Miu Miu-ի այս կոշիկն արժե 299 դոլար։
Stuart Weitzman Rita Hayworth-ի այս կոշիկը ցանկի ամենաթանկարժեքն է։ Այն արժե 3 մլն դոլար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը