
«Սատանան Prada է կրում» ֆիլմի գլխավոր հերոսուհու առանձնատունը վաճառվում է հսկայական՝ 27,500,000 դոլարով: Տունը կարող եք տեսնել այն դրվագում, որտեղ լրագրող Էնդի Սաքսը, ում մարմնավորում է Էնն Հեթուեյը, փորձում է գիրքը հասցնել Միրանդա Փրիսթլիի նստավայր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հինգ հարկանի տունը նախագծվել է ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի կողմից: Այն կառուցվել է դեռեւս 1906 թվականին։ Առանձնատունը գտնվում է 129 East 73rd Street, Upper East Side-ում։ 2005 թվականին առանձնատունը վերականգնվել է դիզայներ Դայմոնդ Բարրատի ղեկավարությամբ։