Գեւորգ Բաշինջաղյանի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 16 250 դոլարով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գեւորգ Բաշինջաղյանի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 16 250 դոլարով

Հայ նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի «Լեռնային լանդշաֆտը» կտավը վաճառվել է Նյու Յորքի Roland Auctions աճուրդում 16250 դոլարով։ Գնորդը Մեծ Բրիտանիայից է:

Բաշինջաղյանը մասնագիտացել է բուկոլիկ բնապատկերների մեջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով լույսի օգտագործմանը՝ օրվա ժամը արտահայտելու համար:

«Լեռնային լանդշաֆտն» անսովոր ստեղծագործություն է, ի սկզբանե այն կարծես թե ցերեկային տեսարան է, բայց միանգամայն հնարավոր է, որ այն գիշերային բնապատկեր է, որը լուսավորված է պայծառ լիալուսնով։ Ներքեւի ձախ անկյունում պատկերվածն ընդգծում է բնության մեծությունը՝ համեմատած մարդկային փորձի հետ:

Բաշինջագյանի վրա մեծ ազդեցություն է ունեցել Արխիպ Կուինջիի աշխատանքը, եւ այս առումով նա ներկայացնում է էպիկական բնապատկերի այն գիծը, որը ռուսական արվեստում ներկայացրել է Այվազովսկին։

news.am