Գերմանացիները մինչ օրս եվրոյով չեն փոխանակել 12,5 մլրդ մարկ
Advertisement 1000 x 90

Գերմանացիները մինչ օրս եվրոյով չեն փոխանակել 12,5 մլրդ մարկ

Գերմանիայում եվրոյի շրջանառության սկսվելուց 17 տարի անց բնակչության ձեռքին մնում Է 12,5 մլրդ գերմանական մարկ եւ պֆենինգ:

Բունդեսբանկի տվյալներով՝ նոյեմբերի վերջի դրությամբ փոխանակման Է ենթակա 5,88 մլրդ մարկ՝ թղթադրամներով եւ 6,67 մլրդ մարկ՝ մետաղադրամներով: Մնացած թղթադրամների ընդհանուր թվաքանակը կազմում Է մոտավորապես 166 մլն, մետաղադրամներինը՝ շուրջ 23 մլրդ հատ, գրում Է dpa-ն:

Գերմանիան, ի տարբերություն եվրոյի անցած մի շարք այլ երկրների, հին փողերի փոխանակումն ավարտելու ժամկետներ չի սահմանել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: