Նայեցեք սա մեր քաղաքն է, մեր Երևանը: Նա կանգնած է այստեղ տասնյակ դարերից ի վեր, բայց բանաստեղծները նրան անվանում են երիտասարդության քաղաք և նրանք իրավացի են, չէ որ այս բոլոր տները, որ մենք այժմ տեսնում ենք, կառուցված են վերջին տասնամյակներում, սակայն քաղաքում դեռևս կան անցյալի մնացորդներ:
Երբ Օֆելյան անցնում է բակով, նրանց հարևան հեռագրիչ Օնիկը մոռանում է ամեն բան աշխարհում: Զարմանալի է՝ ինչ երկչոտ է դառնում նա Օֆելյային տեսնելիս:
-Ինչ է ուզո՞ւմ ես առնես էս տունը:
-Ոչ, քանդեմ:
-Էէէէէ, սպասի՛ր, սպասի՛ր, տքո՞վ:
-Ինչո՞ւ ոտքով՝ ՝էքսկավատորով:
-Իսկ դու ունե՞ս էդ էքս, էքսկվավատորը:
-Իհարկե ունեմ:
-Հա՞, դե բեր, բեր, բեր, էլ ինչ խոսել, բեր, չգնաս:
-Մենք ձեր մայրիկի հետ լավ բարեկամներ ենք:
-Իսկ եկել է քանդելու մեր տունը:
-Վարուժան, ինչու դուր չի գալիս մեր տունը հա՞:
-Միայն բարեկամի հինն է լավ, իսկ տները պետք է նորը լինեն: Շուտով այս տան տեղում իմ նախագծով պետք է ձեզ համար կառուցվի մի նոր տուն:
-Լավ է:
-Նոր տուն, նոր տո՜ւն…
-Շատ լավ է, կյանքներս նոր է, տներն էլ նորը պետք է լինեն:
–Նա տան համար էր եկել, բայց նայում էր քեզ:
-Իսկ մի՞թե դա քեզ հուզեց:
-Դու առայժմ իմ կինն ես:
-Կարող եմ քեզ հանգստացնել: Նա միայն տունն էր դիտում:
-Միայն այն մասը, որտեղ դու էիր կանգնած:Չհամարձակվես ինձ հակաճառել, դա ինձ զայրացնում է: Նա ինչո՞ւ էր նայում քեզ:
-Չէ որ ես էլ տան դետալ եմ:
-Ահա թե ինչ, ուրեմն ես ամուսնացած եմ ճարտարապետական դետալի հետ: Շատ ուրախ եմ, իսկ ո՞վ ես դու այդ դեպքում՝ որմնախո՞րշ:
-Արձանասյուն, քարե մի արարած, որն իր ուսերին է պահում տան բեռը, նա լռում է, ինչքան էլ որ ծանր է իր համար:
Առաջին շրջանում բոլորն էլ փառքից գլուխները կորցնում են: Ծաղիկներ, ծափեր, աղջիկներ:
-Մամ, ինձ հետ դժբախտություն է պատահել:
-Ինչե՞ր ես ասում և ինչո՞ւ ես դու ժպտում:
-Մի՞թե ես ժպտացի:
-Քեզ ի՞նչ է պատահել, Վարուժան:
-Ես սիրում եմ, Մամա:
-Իսկ ո՞վ է նա:
-Դու նրան չգիտես, ըստ որում ես էլ համարյա չգիտեի, նա ամուսին ունի և երեխա:
-Եվ դու վաղո՞ւց ես ճանաչում այդ կնոջը:
-Հազիվ երեք-չորս օր:
-Դա սեր չէ, սերն այդպես հանկարծակի չի պատահում:
-Իսկ ինձ հետ պատահեց:
Սկզբից սերը միշտ երջանիկ է լինում, իսկ պահպանել այդ երջանկությունը կախված է իրենցից՝ մարդկանցից:
-Դուք լավ չեք վարվում:
-Ես չգիտեմ՝ լավ թե վատ, բայց հավատացած եմ, որ ճիշտ եմ վարվում:
Ախ, ինչպես ես չեմ ուզում գալ այստեղ, չեն հասկանում ինձ այս տանը, յուրաքանչյուրն իր դժբախտությունն ունի, զզվելի է, զզվելի է, զզվելի է, ամեն ինչ զզվելի է:
Այ ես մտածում եմ, թե ինչու գրքերում շատ հաճախ գրում են դժբախտ սիրո մասին: Այ Դուբրովսկին հերոս է, բայց սերը դարձյալ դժբախտ է: Ես կարծում եմ, որ սերը պետք է միշտ երջանիկ լինկի:
-Սերը միայն գրքերի մեջ է, իսկ կյանքում այն չկա:
-Իսկ ի՞նչ կա կյանքում: Դու ինչքան ես ապրել որ, միթե այդքան շատ գիտես: Դե ասա, չէ որ ինքդ էիր ասում՝ երջանկությունը կախված է մարդկանցից:Դու դեռ կյանքում երջանիկ կլինես:
-Ինչ է նա նույնիսկ չպիտի՞ գա փոքրիկին հրաժեշտ տալու:
-Նեղացել է, մադամ, նեղացել:
-Ումի՞ց է նեղացել:
-Ձեզանից մադամ, ձեզանից: Այ, եթե ասում է, իմ կինը կյանքի մտերիմ ընկերուհին լիներ…
-Դուք դարձյալ այստեղ եք: Երրորդ օրն է դուք միևնույն ժամին գալիս եք մեր ինստիտուտի դուռը:
-Չորրորդ օրն եմ գալիս, ինձ պետք է փոքր ինչ խոսել Ձեզ հետ:
-Ցտեսություն:
-Ես նույնպես այդ կողմ:
Ձկնորսները լավ ժողովուրդ են, նրանք մեզ հիանալի կերակրում են ձկով, բայց գուցե նրանք մի կերպ յոլա գնան առանց արվեստի:
-Դու շատ ես փոխվել, Արսեն: Ես կարծում էի դու սիրում ես ինձ, չէ որ ես միայն քեզ համար եմ եկել այստեղ, և ինձ թվում էր, թե դու սիրում ես ինձ:
-Իսկապե՞ս միամիտ ես:
Հանգի՛ստ, ընկերներ, հանգի՛ստ։ Արտիստ Արսեն Վարունցը երգել չի կարող։ Նա հարբած է։
Նա հիմա մենակ է մնացել, բոլորը երես են դարձրել նրանից: Մի՞թե դա արդարացի է, կարելի՞ է այդպես վարվել մարդու հետ: Հիմա նա խմած է և դա հասկանալի է, դա միանգամայն բնական է: