Մեծ Բրիտանիայի Թագավորական բուսաբանական այգում առաջին անգամ կատարվել է աշխարհի ֆլորայի համընդհանուր ուսումնասիրություն:
Ստացված տեղեկությունների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակցության, որ ներկայումս գիտությանը հայտնի է 390.900 տեսակ բույս, որոնցից մոտ 369.400-ը պատկանում են ծաղկավորներին:
Կենսաբանները պնդում են, որ այսօրվա դրությամբ գոյություն ունեն շատ տեսակներ, որոնք մինչև հիմա չեն նկարագրվել: Բացահայտումներ անընդհատ տեղի են ունենում: Օրինակ, անցած տարի նկարագրվել էր ավելի քան 2 հազար նոր տեսակ: Սրանց մեջ են մտնում Gilbertiodendron maximum ծառը (Գաբոն), որի բարձրությունը կարող է հասնել 45 մետրի և Drosera magnifica միջատակերը՝ 1.5 մետր բարձրությամբ (Բրազիլիա): Հետաքրքիրն այն է, որ ավելի հաճախ նոր բույսեր բացահայտվում են Չինաստանի, Ավստրալիայի և Բրազիլիայի գիտնականների կողմից:
Չնայած բույսերի այսքան մեծ բազմազանությանը՝ աշխարհի ֆլորայի մոտ 21%-ը գտնվում է անհետացման եզրին:
Bionews