… ես հանգիստ նայում եմ, թե ինչպես եք բոլորդ գնում սխալ ճանապարհով:
…Ես ձեզ չեմ ասում, որ դուք բոլորդ գնում եք սխալ ճանապարհով:
… որովհետև եթե ասեմ, ապա բոլորդ դառնալու եք դեպի ինձ ու շշպռեք, թե՝
– Այդ ինչպես եղսվ, որ դու միայնակ տեսնում ես, որ սխալ ճանապարհով ենք գնում, բայց ահա մենք բոլորով չենք տեսնում:
…Դրա համար էլ չեմ ասում:
…Դուք հանգիստ գնացեք ձեր սխալ ճամապարհով, իսկ ես այդ ընթացքում կխորհեմ, թե ինչ եմ ասելու ձեզ, երբ ճանապարհի սխալը զգալով՝ հուսահատ ետ դառնանք…
… Հիմա իմաստ չունի որևէ բան ասել…