ՀՀ վերահսկիչ պալատն այս տարի ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամում:
ՎՊ-ն բացահայտել է բազմաթիվ խախտումներ: Ըստ ՎՊ հրապարակած զեկույցի` «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի կատարման ժամանակ, որը ֆինանսավորվել է երկու փուլով` 505 մլն 826.8 հազար և 507 մլն 945 հազար դրամ ծավալով, Կրթության ազգային ինստիտուտը փաստացի ծախսն առաջին հաշվետվությամբ ցույց է տվել 793.7 հազար դրամով ավելի, երկրորդ հաշվետվությամբ` 9 մլրդ 674.2 հազար դրամով պակաս, սահմանված 10000 հազարի փոխարեն՝ փաստացի վերապատրաստվել է 8077 մանկավարժ:
Կապի ծառայությունների համար նախատեսվել է 19 մլն 191.5 հազար դրամ` իրական ծախսից 12 մլն 735.5 հազար դրամով ավելի: Ընդ որում` ինստիտուտի և ԿԳՆ-ի կողմից, բացի հիմնական հեռախոսագծերից, օգտագործվում է 75 բջջային հեռախոսակապ, մինչդեռ 2015թ.-ի բյուջետային հայտով բջջային հեռախոսակապի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Ծրագրի բյուջետային հայտով միջոցները նախատեսվել են առանց հիմնավորումների և հաշվարկների: Ինստիտուտը մոտ 7.7մլն դրամ փաստացիից ավելի ծախս է ցույց տվել գրասենյակային և տնտեսական նյութեր հոդվածով, տրանսպորտային ծախսերն «ուռճացվել» են 1 մլն 635.8 հազար դրամով, միաժամանակ կատարվել են չնախատեսված ծախսեր: Ընդհանուր առմամբ, եթե անհրաժեշտ ծախսերը հանենք, ավելի քան 30 մլն դրամի գերհատկացում է եղել:
Ամբողջությամբ՝ 168.am