Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

Կյանքի 95-րդ տարում վախճանվել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեստագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,- նշել է փոխքաղաքապետը:

Ռաֆայել Ջրբաշյանն ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ Եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատու: Նա բեմադրություններ է իրականացրել բազմաթիվ այլ թատրոններում:

1957 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Ջրբաշյանի ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:

2014 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։