Վեմ ռադիոկայանի հյուրն է գրող, հրապարակախոս՝ Տիգրան Պասկևիչյանը.
«Ինչու բարձրագույն կրթություն ստանալու նրա երազանքը մնաց անկատար: Նրա «Դոն Կիխոտի օրագիրը» և «Ձնեմարդու ավետարան» գրքերը շնորհանդեսին սպառվեցին հաշված րոպեների ընթացքում: Դա պայմանավորված էր նրա անձո՞վ, թե՞ գրքերի բարձրարժեք լինելով: «Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու»,- ասում է նա։ Իսկ ինչու չկա փոխադարձություն նրանց միջև: Ժամանակին հեղափոխական հարթակներից հանդես եկողը ինչպես է այսօր որպես բանաստեղծ ձևակերպում հեղափոխությունը: Ինչու է նրա պոեզիան կռիվ Աստծո հետ, և ով կհաղթի վերջնարդյունքում: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի դիմանկարում»: