Բաղադրիչներ
- Տանձ – 1 հատ
- Ցեյլոնյան սև թեյ – 10 գ
- Շագանակագույն շաքարավազ – 20 գ
- Կիտրոն – 1/4 հատ
Պատրաստման եղանակը
- Տանձը բաժանել 4 մասի: Հեռացնել միջուկը և բարակ շերտատել: Ցողել կիտրոնի հյութով և տեղավորել բաժակների մեջ:
- Առանձին պատրաստել թեյ 800 մլ ջրի համար:
- Յուրաքանչյուր բաժակի մեջ շաքարավազ և կիտրոնի հյութ ավելացնել, խառնել և լցնել տաք թեյը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը