
Ներկայացնում ենք Նարեկ Սամսոնյանի երեկվա գրառումը Ֆեյսբուքի իր էջում.
«Ձախ նկարում ԽՍՀՄ ամենադաժան մարդասպաններից մեկն է` Վլադիմիր Իոաննեսյանը: Իոաննեսյանը եղել է ԽՍՀՄ ամենադաժան սերիական մարդասպաններից մեկը: Հայտնի է եղել Մոսգազ մականունով, բայց Վլադիմիրի կյանքը շատ հետաքրքրական դրվագներից է բաղկացած: Օրինակ սերիական մարդասպան Իոաննեսյանը ազատված է եղել բանակից, լուրջ խնդիրներ է ունեցել բակում իր հասակակիցների հետ, սեռական տարօրինակ հակումներ է ունեցել (երկու անգամ փորձել է բռնաբարել ծնողներին) և որ ամենահատկանշաականն է` Վլադիմիր Իոաննեսյանը ՀՈԳԵԿԱՆ շեղվածություն է ունեցել Ի ԾՆԵ և այն շատ արտահայտիչ ձևով տպված է եղել վերջինիս դիմագծերում:
Երբ ինձ ուղարկեցին այս հանցագործի մասին պատմող կարճ տեղեկատվությունն ու նկարները մի քանի հարցեր առաջացան մոտս, որոնք չէի կարող չհրապարակել: Նվազագույնը, Վլադիմիր Իոաննեսյանի ազգանունն ու դիմագծերը շատ նմանություններ ունեն իմ նախկին ընկեր, ներկայումս ինձ դատի տալու գործընթաց սկսած Դանիել Իոաննիսյանի հետ: Ցավալի, բայց միևնույն ժամանակ շատ հարցերի պատասխաններ տվող, կլինի այն հանգամանքը, որ պարզվի այս երկու պատմական կերպարների միջև ազգակցական կապի առկայությունը:
Եթե անգամ Մոսգազ Իոաննեսյանն ու Դանիել Իոաննեսյանը բիոլոգիական կապեր չունենան միևնույն է նրանք ունեն, նվազագույնը, դիմագծերի և ազգանվան խիստ նմանություն ինչն էլ չէր կարող վրիպել իմ ուշադրությունից և ինչի մասին չէի կարող չկիսվել ընկերներիս հետ: Ուրախ կիրակի եմ մաղթում բոլորիդ»: