Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, բոսնիական սերբերին պատկանող Bema նորաձևության տունը երկուշաբթի օրը թողարկման է պատրաստել կոշիկների հավաքածու, որոնք նախատեսված են հատուկ Մելանյա Թրամփի համար:
Նրանց ցանկությունն է, որ տիկին Թրամփը այդ կոշիկներով մուտք գործի Սպիտակ տուն: Հաղոորդագրության մեջ նաև նշվում է, որ շատ բոսնիացի սերբեր դրանով իրենց աջակցությունն են հայտնել Դոնալդ Թրամփին, քանի որ Մելանյան բալկանուհի է, նշելով, որ չեն աջակցի Հիլարի Քլինթոնին, ում ամուսինը սատարել է ՆԱՏՕ-ի բոսնիական սերբերի բնակավայրերի ռմբակոծությանը 1992-95 թթ.:
Կոշիկնեը ԱՄՆ կհասնեն էքսպրես փոստով, չափազանց հարմարավետ են, հայտնում են Բանյա Լուկա քաղաքի Bema նորաձևության տան դիզայներները: