Մի անգամ Շտուտգարտի փողոցներով զբոսնելիս զուգարանի կարիք զգացի: Փողոցում բիոզուգարաններ կային՝ մեկ հոգու համար նախատեսված, փայլփլուն, մաքրամաքուր, կոկիկ, համակարգչային կառավարմամբ խցիկով:
Ամեն ինչ սենսորային կառավարմամբ էր…
2 եվրո նետում ես դրամակլանիչն ու, դռները ավտոմատ բացվում են, լույսը վառվում է, մտնում ես՝ դուռը փակվում է:
Կլաուստրոֆոբիայով չեմ տառապում, բայց քանի որ ողջ կյանքում զբաղվել եմ էլեկտրոնիկայով և համակարգիչներով, մի քիչ լարվեցի:
Գործս արեցի, լվացվեցի: Ուզում եմ դուրս գալ, բայց ոչ մի բռնակ դուռը չունի, ոչ մի կոճակ չկա… Դռանը փակցված հրահանգներ նույնպես չկան: Ի՞նչ անել:
Արածս կրկնում եմ և էլի՝ ոչ մի արդյունք: Ամեն բան կրկնում եմ: Ձեռքերս մոտեցնում եմ ծորակին, տվիչն աշխատում է, ջուրը հոսում է, բայց դուռը չի բացվում ու չի բացվում:
…Զուգարանում քնելու հեռանկարը գրավիչ չէր, ոտքով դուռը բացելը նույնպես: Դուռը չի բացվում, և վերջ:
Բղավում, կանչում եմ ընկերոջս, նա հակառակ կողմից փորձում է դրամ տալ այդ «կաշառակերին», ու էլի չի բացվում դուռը…
Ընկերս՝ Ժենյան, այնտեղից թե՝ դիմացիր, հիմա ոստիկանություն կկանչեմ: Պարապությունից գործողությունները կրկնում եմ, լվացվում եմ, միացնում եմ ֆենը, ձեռքերս չորացնում՝ դուռը բացվում է: Փաստորեն մոռացել էի ձեռքերս չորացնել…
Հավատացնում եմ, ես լավ պրծա… նման մի բան ավելի վատ վերջաբանով տեղի է ունեցել Փարիզում…
Մեր հայրենակիցը նույնպես, ցանկանում է օգտվել բիոզուգարանից… Կրկնում եմ մե՛ր հայրենակիցը, իսկ ինչու եմ շեշտում: Որովհետև մտնում է, ասես խորհրդային տարիների զուգարան է մտնում, «հիգիենայի բարձրակարգ դասընթացներն անցած» մեր եղբայրը ոչ ավել ոչ պակաս, բարձրանում է զուգարանակոնքի վրա և այդպես որոշում հոգալ իր բնական կարիքները:
Եվրոզուգարանը իր գերքաղակակիրթ թվային մատրիցայով չի ընկալում կատարվածը, տրամադրում է այլընտրանքային լուծում՝ տագնապի ազդանշանի տեսքով. համակարգչային ծրագրերը հաճախորդի այդօրինակ քայլը արձանագրում են իբրև հրդեհ:
Միանում է հակահրդեհային համակարգը, փրփրանման ջուրը քիչ է մնում խեղդի այդ խեղճին:
Փրկարարները սղոցելով մետաղյա դուռը, դուրս են բերում տուժածին:
Դե, հիմա ասեք, ո՞րն է ավելի լավ ուկրաինացու, բելոռուսցու, ռուսի և ԽՍՀՄ մարդկանց համար, եթե ոչ այս սովորական կառույցը, որը հորինել են անհիշելի ժամանակներում: Սրանից էլ սկսում է Հայրենիքն իր «սխրագործներով»:
decor.modaistile.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը