Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ալարկոտ մարդկանց: Նրանց համար կարևոր է, որ զուգընկերը զարգանա, իսկ եթե վերջինս դա չի անում, հարաբերությունները չեն ստացվի:
Ցուլ: Չեն սիրում անհանգիստ մարդկանց, ում միշտ շարժում է հարկավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հանգստի ու միայնության կարիք ունենում: Զուգընկերը պետք է հասկանա և ընդունի դա:
Երկվորյակներ: Տանել չեն կարողանում, երբ զուգընկերը չի կիսում հետաքրքրությունները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ոչ միայն հասկացված լինելու, այլև աջակցության կարիք ունեն:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում, երբ զուգընկերը չի ընդունում զգացմունքների արտահայտումը: Նրանք շատ զգացմունքային են և գնահատված լինելու կարիք ունեն:
Առյուծ: Չեն սիրում համեստ մարդկանց, ովքեր չեն կիսում բարձունքում լինելու իրենց ցանկությունը:
Կույս: Չեն սիրում մարդկանց, ովքեր չեն կատարում խոստումները:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում իրենց կողքին տեսնել մարդու, ով միշտ դժգոհ է ամեն ինչից:
Կարիճ: Կարիճները տանել չեն կարողանում սուտը, չեն ներում նույնիսկ ամենանշան սուտը:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում փակ մարդկանց: Աղեղնավորները ցանկանում են իրենց կողքին տեսնել մեկին, ով պատրաստ է արկածների:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ոչ վճռական մարդկանց: Նրանց կողքին պետք է միայն ինքնավստահ մարդիկ լինեն:
Ջրհոս: Չեն ընդունում հարաբերություններ մարդկանց հետ, ովքեր ձգտում են փակել իրենց բերանը կամ պարտադրել տեսակետը:
Ձկներ: Կարող են լինել միայն բարի ու կարեկցող մարդու կողքին, ովքեր հոգ կտանեն իրենց ներաշխարհի մասին:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը