Կեֆիրը կարող է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմել: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա, կարող է օգտագործվել մարդկանց կողմից, ովքեր չեն կարողանում յուրացնել կաթը:
Դրական ազդեցություն է ունենում աղիների վրա: Կեֆիրի օգտագործումը հնարավորություն է տալիս վերականգնել աղիների միկրոֆլորան, ճնշել նեխում առաջացնող բակտերիաների բազմացումը:
Ամրացնում է ոսկորները: Կեֆիրը մեծ քանակով սպիտակուցներ և կալցիում է պարունակում, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջության համար:
Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Քանի որ կեֆիրն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, այն նպաստում է սրտի առողջությանը, կարող է օգնել կանխարգելել աթերոսկլերոզի զարգացումը:
Օգնում է նիհարել: Կեֆիրը սպիտակուցներ է պարունակում, օգնում է հագեցնել քաղցը: Բացի այդ՝ աղիների միկրոֆլորայի բարելավումը ևս նպաստում է նիհարելուն:
Պաշտպանում է վարակներից: Կեֆիրը պրոբիոտիկներ է պարունակում, խոչընդոտում է վնասակար բակտերիաների աճին:
Կարող է օգնել երկարացնել կյանքի տևողությունը: Որոշ հետազոտություններ պնդում են, որ կեֆիրը կարող է օգնել երկարացնել կյանքը, քանի որ այն կարող է օգնել պայքարել հաստ աղիում քրոնիկական բորբոքման դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը