Կապ է հայտնաբերվել սեքսի հաճախության և հարաբերությունների երկարատևության միջև
Advertisement 1000 x 90

Կապ է հայտնաբերվել սեքսի հաճախության և հարաբերությունների երկարատևության միջև

Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի հոգեբանները կապ են հայտնաբերել սեքսի և հարաբերությունների երկարատևության միջև:

Հետազոտությանը մասնակցել է 92 հետերոսեքսուալ զույգ, որոնց հարաբերությունների երկարատևությունը տատանվում էր մեկ ամսից մինչև 9 տարի: Փորձարկվողների տարիքը կազմել է 19-ից մինչև 30 տարեկան: Պարզվել է սեքսով զբաղվելու հաճախությունը նվազում է հարաբերությունների երկարատևությանը զուգահեռ:

Դրանից բացի, զույգի սեքսուալ կյանքի կյանքի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպես փոխադարձ կիրքը և պատահական սեքսի հանդեպ կնոջ հակվածությունը: Գիտնականները վերջին հանգամանքը կապում են այն հանգամանքի հետ, որ գայթակղիչ արկածների սիրահարները հակված են կիսելու հարաբերությունների էմոցիոնալ և սեքսուալ կողմերը: Իսկ սա նշանակում է, որ կենցաղային վեճերն այնքան էլ սաստիկ չեն ազդում նրանց ինտիմ կյանքի վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolutionary Behavioral Sciences ամսագրում:

med.news.am