այ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է սեռական գործառույթների վրա ավելորդ քաշի ունեցած հնարավոր ազդեցությանը․
«Էրեկցիայի խանգարման և ճարպակալման միջև կապը ակնհայտ է: Ժամանակակից հետազոտությունները փաստում են՝ այն տղամարդիկ, որոնք ունեն ավելորդ քաշ, 25 անգամ ավելի հաճախ են ունենում պոտենցիայի հետ կապված խնդիրներ, բացի այդ, ճարպակալումը պատճառ է հանդիսանում նաև սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշների վատացման, նույնիսկ կարող է անպտղության պատճառ հանդիսանալ: Տղամարդկանց համար հատկապես վտանգավոր է որովայնային շրջանի (վիսցերալ) ճարպակալումը՝ այնտեղ սկսում են սինթեզվել իգական սեռական հորմոններ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խանգարվում է տեստոստերոնի փոխանակությունը: Սկզբնական շրջանում տեստոստերոնի ինտենսիվ արտադրությունը կարողանում է փոխլրացնել դա, սակայն եթե քաշը չի կարգավորվում, ապա հանգեցնում է սեռական գեղձերի հյուծման, և սեռական հորմոնների քանակը նվազում է:
Սիրտ-անոթային համակարգը նույնպես ծանրաբեռնվում է՝ չէ որ սեռական ֆունկցիայի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է բավարար արյան հոսք դեպի սեռական օրգաններ: Գումարվում են նաև փսիխոէմոցիոնալ գործոնները (ավելորդ քաշը հաճախ պատճառ է հանդիսանում անձի ինքնագնահատականի իջեցման ), որոնք հանգեցնում են սեռական ֆունկցիայի խանգարման:
Սեքսոլոգիական բուժումը ուղղված է սեքսուալ ֆունկցիայի վերականգնմանը , Էրեկցիայի բարելավմանը, հորմոնալ խնդիրների կարգավորմանը, այդպիսի դեպքերում որպես բուժման օգնող մեթոդ է հանդիսանում բեռնաթափման դիետոթերապիան. քաշի կարգավորումը որոշիչ դերակատարություն է ունենում սեռական ֆունկցիայի վերականգնման համար»։