Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 600 գ
- Շաքարավազ – 60 գ
- Ձու – 3 հատ
- Սպիտակաձավար – 180 գ (80 գ՝ կաթնաշոռի մեջ, 100 գ՝ թավալելու համար)
- Չամիչ – 50 գ
- Աղ – 1/4 թ/գ
- Բուսայուղ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Պատառաքաղով տրորել կաթնաշոռը, հետո ավելացնել ձուն և լավ խառնել:
- Ավելացնել 80 գ սպիտակաձավար, շաքարավազ և աղ, խառնել և թողնել մի քանի րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռչի:
- Զանգվածին ավելացնել լվացած և չորացրած չամիչ:
- Գդալով վերցնել կաթնաշոռային զանգվածը, թավալել սպիտակաձավարի մեջ, ձևավորել պանրիկներ:
- Տապակել պանրիկները բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Մատուցել թթվասերի կամ մուրաբայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը