
Գիտնականները նախազգուշացնում են նոր վտանգի մասին, որն իր մեջ թաքցնում է գլոբալ տաքացումը: Ակտիվորեն հալվող սառցադաշտերի հետևանքով հնագույն վտանգավոր վիրուսների արթնացման մեծ հավանականություն կա:
Գիտնականները հաշվել են, որ Արկտիկայի և Անտարկտիդայի սառույցները պարունակում են ավելի վաղ բժիշկներին անհայտ միկրոօրգանիզմների մոտ 300 նոր տեսակներ:
ԱՀԿ-ն տագնապ է հնչեցնում. այդպիսի վտանգավոր հիվանդության արթնացումից հետո համաճարակը կարող է սկսվել մի երկու շաբաթ հետո` մոլորակի ջրային հոսքերի պատճառով: Ընդ որում, այդպիսի հիվանդությունների դեմ շատ դժվար կլինի պայքարել` նախապես վիրուսների կամ բակտերիաների ուսումնասիրման անհնարինության պատճառով, հայտնում է gogetnews.info-ն: