Երեկ՝ հունիսի 7-ին թերթերից մեկում հայտնել էին, որ հունիսի 4-ին թշնամին Արցախի առաջնագծի հյուսիսում ականանետներ է կիրառել։ Նաև գրել էին, որ չեն կարողանում կապվել ՊԲ ներկայացուցչի հետ, որպեսզի ճշտեն։
Այդ մասին ես նույն օրն էի իմացել մարտակերտցիներից, մի քանի օր զանգում էինք պաշտոնական հաստատում ստանալու համար, բայց հեռախոսներն ուղղակի անջատած էին։ Քանի որ Ռազմինֆոն գերադասում է առանց պաշտոնական հաստատման նման ինֆո չտալ, չենք հայտնել այս մասին։
Այսօր վերջապես ՊԲ-ն շաբաթվա ամփոփման մեջ հայտնել է, որ ականանետներով խփել են ու, պարզվում է ոչ միայն ականանետով, այլ նաև АГС-ով։
Հիմա ինձ կհարցնեք. հա, լավ, եթե կորուստ չենք ունեցել, ո՞րն է խնդիրը, որ չենք հայտնել լարվածության մասին։
Երկու խնդիր եմ տեսնում։
Նախ՝ իշխանությունների որոշ շրջանակների խաղաղասիրական քարոզին հակասող ինֆոն (օրինակ՝ հրետակոծությունը), փաստորեն, փորձում են թաքցնել կամ գոնե ուշ տալ, որ ավելի «թեթև մարսվի» և այդ մանիպուլյացիաների մեջ ներգրավում են նաև բանակը։
Երկրորդը՝ լուրջ ռիսկ կա նաև դիվանագիտական առումով։ Հակառակորդը խփում է, մերոնք, բնականաբար, պատասխանում են, ու եթե մենք լռում ենք այդ մասին կամ ուշացնում ենք հայտնելը, Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս առաջինը հայտնել՝ մեզ ներկայացնելով որպես հրադադարը խախտող, սադրանքներ անող։
Ցանկացած դեպքում փաստ է. մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Արցախի ղեկավարության դեմ ատելություն հրահրելով, դավադրություններ փնտրելով, գունավոր բաբչկեքով, ադրբեջանցիներն օրեցօր ժրում են։