Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը.
Կալորիականություն – 303 կկալ
Սպիտակուցներ – 19.4 գ
Ճարպեր – 8.4 գ
Ածխաջրեր – 37.4 գ
Բաղադրիչներ.
Կաթնաշոռ – 250 գ
Ձու – 3 հատ
Ալյուր – 8 ճ/գ
Շաքարավազ – 3 ճ/գ
Աղ – 1/2 թ/գ
Ձիթայուղ՝ ըստ ճաշակի
Սոդա – 1/2 թ/գՇաքարի փոշի վանիլինով՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Խոր թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը և զգուշությամբ խառնել՝ մինչև միատար զանգված ստանալը:
Ոչ մեծ սոտեյնիկի մեջ լցնել ձիթայուղ (կամ բուսայուղ) այնքան, որպեսզի հնարավոր լինի ընկղմել այնտեղ փքաբլիթի կեսը: Ձիթայուղը լավ խառնել:
Գդալով կամ ձեռքերի օգնությամբ խմորից գնդիկներ պատրաստել, որոնք պետք է լինեն ընկույզից մի քիչ փոքր:
Փքաբլիթները լցնել եռացող ձիթայուղի մեջ և տապակել բոլոր կողմերից:
Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա 1-2 րոպե: Մատուցել փքաբլիթը տաք վիճակում՝ վրան ցանելով վանիլինի հետ խառնած շաքարի փոշին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը