Կլոդ Մոնեի (1840 – 1926) «Խոտի դեզ» (La Meule, 1891) նկարը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ֆրանսիացի այս նկարչի կտավների համար ռեկորդային 81,4 միլիոն դոլարով: Աճուրդը նոյեմբերի 16-ին անցկացրել Է Christie’s աճուրդային տունը:
Այս նկարը պատկանում է 25 համանուն գործերից բաղկացած ամբողջ շարքին: Կտավի գնահատման արժեքը կազմել է շուրջ 40 միլիոն դոլար: Մոնեի նկարների համար նախորդ ռեկորդը հասել է 80,4 միլիոն դոլարի: