ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» է ներառել Երևանի կապի միջոցների ԳՀԻ-ն և «Մարկել» ՓԲԸ-ն: Համապատասխան որոշումը հրապարակվել է օգոստոսի 13-ին: Օգոստոսի 14-ին ուժի մեջ մտնող սահմանափակումների վերաբերյալ այլ բացատրություններ չեն նշվում: Վաշինգտոնի տեսանկյունից գործում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին հակառակ։
Հայկական երկու ընկերություններից բացի պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Նիդերլանդների և ԱՄԷ-ի 15 սուբյեկտների նկատմամբ:
Ռադիոլուրին տնօրեն Մհեր Մարկոսյանը հայտնեց, որ Երևանի կապի միջոցների ԳՀԻ-ն որևէ առևտրային կապ Իրանի հետ չի ունեցել, իսկ «Մարկել» ՓԲԸ-ն դադարեցրել է Իրանի հետ համագործակցությունը 2009 թվականին, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ. «Չուզեցինք խախտումներ անել, փոքր երկիր ենք…»:
Տնօերենի կարծիքով թյուրիմացություն է տեղի ունեցել և շուտով այս հարցերը պարզաբանում կստանան և առաջացած խնդիրները կլուծվեն: Նա ասաց, որ շուտով նամակով կդիմեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:
Մարկել ընկերությունը միայն մեխանիկական սարքավորումների նախագծեր է արել, համագործակցել է պետական ձեռնարկությունների հետ: Նա ասաց, որ իրականությանը չի համապատասխանում լուրերը թե ԱՄՆ-ից սարքավորումներ են գնում ու թանկ վաճառում Իրանին:
Ընկերությունը տարբեր կոմպոնենտներ, միկրոսխեմաներ է գնում ԱՄՆ-ից, օգտագործում են իրենց համար: Մենք ռադիոտեխնիկական սարքեր են սարքում, որ լսեն եթերը հասկանան ով ինչ է խոսում, ով է թռնում:
Ավելի մանրամասն՝ hy.armradio.am