«Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել, սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնում». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել, սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը.

«Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների և պարտությունների, վեելքների և վայրէջքների, հավատարիմ նվիրման և դավաճանության ժամանակագրություն է: Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ և առաջ նայելով, և ամենակարևորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևաչափը պետականության առկայությունն է: Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը և կործանվել է երկպառակությունից: Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ և միջամտությամբ: Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենքօգնել թշնամուն անառողջ բաժանումներով :

Այսպես, Արտաշեսյան թագավորությունը (Ք. Ա, 189- 1թ.) դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան Տիգրան 4-րդի և Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով դինաստիային:

Արշակունիների թագավորության (66-428 թթ.) առնվազն վերջին հարյուրամյակը երկապառակության պայքար է՝ արքունական և իշխանական տների միջև, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշեսի գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:

Ցավոք, Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթևի միասնականության հորդորն ուղղված աշխարհիկ կառաարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»: Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց: Դրա մասին է վկայում Բագրատունյաց Հայաստանում (885-1045թթ.) պայքարը Արծրունիների և Բագրատունիների տների միջև, հետագայում պառակտումը պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ և բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու և նրա կողմնակիցների միջև, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով: Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:

Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը: Հայկական լեռնաշխարհից հեռու հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում (1080-1375թթ.), որը բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաև հոգևոր իշխանության պառակտումով:

Կիլիկյան հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանը ունիթորների (կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցներին) և հակաունիթորների բախումն էր; Հետևանքը դարձյալ նույնն է՝ պետականության կորուստ:
Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, կրկնությունն է մեկ դարյա վաղեմության տխրահռչակ քաղաքական իրադարձությունների:

Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժոովուրդը ընդամենը 2 տարի անց հայ բոլշևիկների պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլևս նախկինը չէ», առանց մի կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը: Ադրբեջանից Իջևան թափանցած Հայաստանի հեղկոմն ամեն ինչ արեց ՀՀ առաջին հանրապետության կործանման համար: Երկու տարեկան պետությունն անզոր էր միաժամանակ պատերազմելու ընդդեմ հայենիք ներխուժած թուրքի և հայ բոլշևիկի: Արդյուքնում հայ ժողովուրդն ունեցավ իր պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը (դեկտեմբերի 2, 1920թ.):

Բայց ՀՀ հեղկոմի և բոլշևիկների գործողությունները սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին մայիսյան հերոսամարտի փառապանծ գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը և 1400 սպաներ, իսկ Դրոն , Նժդեհը և Առաջին հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:
Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են: Եթե բոլշևիկները մերժեցին մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ «Նոր Հայաստանի» նեոբոլշևիկյան ռեժիմը կասկածի տակ է դնում Ապրիլյան հաղթանակը, նվաստացնում գեներալների և սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս:

Եվ սա ամենը չէ, սրանք ավելի հեռուն են գնացել՝ դըմփ-դըմփհուի հեղափոխությունը համեմատելով Սարդարապատի հերոսամարտի և Արցախյան ազատամարտի հետ: Ավելին, տրոցկիստական ոճով սրանք իրենց հայրենակիցների մի խմբի նկատմամբ մյուս խմբի քաղաքական հաջողությունը անվանեցին «համաժողովրդական հաղթանակ»:
Պատմությունը դաժան և անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, և այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Հ.Գ. Մեզ անհրաժեշտ է վերագնահատում, որտեղ չկա ատելութուն, թշնամանք: Առանց վերագնահատումի անիմաստ է որոնումը : Եվ երբ որոնումը, եթե իհարկե, այն կա, հատում է նենգության, վրեժի թույլատրելի սահմանը, խեղճանում ենք ազգովի:

Հ.Հ. Գ. «Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել, սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնում»:



Նման նյութեր