Գիտնականները նշել են վաղաժամ տկարամտության անսպասելի նշանի մասին
Advertisement 1000 x 90

Գիտնականները նշել են վաղաժամ տկարամտության անսպասելի նշանի մասին

Միջին տարիքում բարձր  զարկերակային ճնշումը կարող է կապված լինել ուղեղի եւ ավելի հասուն տարիքում կոգնիտիվ գործառույթների վիճակի վատթարացման հետ, պարզել են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

The Independent-ը գրում է, որ նոր հետազոտությանը մասնակցել է 502 մարդ: Պարզվել է, որ մարդիկ, որոնց զարկերակային ճնշումը բարձրացել է 43-53 տարեկանում, մեծ հավանականությամբ 70 տարեկանում գլխուղեղի վնասված անոթներ են ունեցել, ինչի հետեւանքով ավելի խոցելի են դարձել դեմենցիայի եւ շատ այլ հիվանդությունների նկատմամբ: Իսկ նրանք, ովքեր 36-43 տարեկանում բարձր արյան ճնշում են ունեցել, տարիքի հետ ուղեղի չափը նվազել է:

Մյուս կողմից այս հետազոտության արդյունքները կապ չեն հայտանբերել հիպերտենզիայի եւ ամիլոիդային սպիտակուցի կուտակման միջեւ (այն Ալցհեյմեր հիվանդության նշան է), ինչպես նաեւ հիշողության կորստի: Սակայն վաղ տարիքում բարձր ճնշումը կարող է վկայել սպիտակ նյութի եւ ուղեղի արյունատար անոթների ախտահարման մասին, որոնք, իրենց հերթին,  կարող են տկարամտություն առաջացնել:

Ըստ գիտնականների՝ զարկերակային ճնշման մոնիթորինգը եւ վերահսկողությունը կարող են օգնել պաշտպանել կենտրոնական նյարդային համակարգը տարիքային փոփոխություններից, այդ թվում տկարամտության զարգացումից:

Նշենք, որ այլ հետազոտթյան համաձայն, խոլեստերինի բարձր մակարդակը կրկնապատկում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման վտանգը:

med.news.am