ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնում աջակցել՝ համատեղ ջանքերով լուծելու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության առջև խնդիրները՝ ի նպաստ երկրի և ժողովրդի: Վանեցյանն արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը շնորհավորեց ԱԻՆ ողջ անձնակազմին:
«Փրկարարի օրը լավագույն առիթն է արտահայտելու խորին երախտագիտություն ձեր բարդ աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով: ԱԻՆ ղեկավարության և ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել և շարունակում է մնալ ժողովրդին ծառայելը, արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու վերջիններիս հետևանքների վերացումը: Ձեր աշխատանքի հիմնական բաղկացուցիչ մաս կազմող օպերատիվ արձագանքն ու արդյունավետ օգնության ցուցաբերումը դուք կատարում եք մեծ նվիրումով»,-ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենն առաջարկեց աջակցություն՝ համատեղ ջանքերով լուծելու ԱԻՆ փրկարար ծառայության առջև ծառացած խնդիրները՝ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի:
Վանեցյանը Մարտական համագործակցության համար մեդալով պարգևատրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: