Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
«Քչերը գիտեն, որ բիբլիական Արարատ լեռան լանջին, 2 100 մետր բարձրության վրա (լեռան միջին բարձրությունից ներքև), կարելի է գտնել 5-րդ դարի բազիլիկ եկեղեցու ավերակներ: Եկեղեցուց ոչ շատ հեռու, բլրի գագաթին նկատվում է ամրոցի խոնարհված հատված, բլրի լանջին՝ բնակավայրի ավերակներ: Եկեղեցին կառուցվել է նարնջագույն տուֆից, աչքի է ընկնում մեծ սալերով, որոնց ամբողջական հատվածներ եկեցեցուց 5-8 մ հեռավորության վրա են՝ ուժեղ երկրաշարժի վառ վկայություն է:
Ցավոք, եկեղեցու ավերակների մոտ հնարավոր չէ հասնել: Եկեղեցին չի նշվում ոչ մի զբոսաշրջային քարտեզում, քանի որ գտնվում է թուրքական փակ ռազմաբազայի տարածքում:
Տեղանքի առաջին լուսանկարն արվել է 2004 թ.:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը