«Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը:
Հիմքում դրված սենսորներն արձանագրում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որոնք իրենց հերթին փչում են օդային բարձիկները և տունը բարձրացնում օդ:
Տեխնոլոգիան մշակվել է նախորդ տասնամյակում, սակայն առանձնահատուկ ուշադրության արժանացել 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Այժմ Ճապոնիայում կա մոտ 100 նմանատիպ տուն: