Շոտլանդուհին հեռացել է աշխատանքից և դարձել է մերկ հավաքարար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շոտլանդուհին հեռացել է աշխատանքից և դարձել է մերկ հավաքարար

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Էդինբուրգի բնակչուհի 25-ամյա Վիկտորիա Մերֆին ազատվել է աշխատանքից և դարձել է մերկ հավաքարար:

Միջոցառումների մենեջերի կրթություն ստացած աղջիկը որոշ ժամանակ աշխատել է իբրև կոսմետոլոգ, ապա որոշել է դուրս գալ այդ աշխատանքից էլ և սկսել սեփական բիզնեսը, այն է՝ մերկ հավաքարարությունը:

Մերֆին սկզբում ինքն է ներկայացել այդ տեսքով, որից հետո հնարավորություն է ունեցել աշխատակիցներ վարձել: Նրա ընկերությունում աշխատում են 15 հոգի, որոնցից 3 տղամարդ են:

Աշխատավարձը՝ ժամում 55-75 ֆունտ ստերլինգ է:

Որքան մերկ, այնքան բարձր  է աշխատավարձը:

Մերֆին շեշտում է, որ չպետք է շփոթել մերկ քլինինգը էսքորտ սերվիսի հետ. խոսքը բացառապես զվարճանքի և ֆլիրտի մասին է:

Աշխատանքի վերջին բաց տեղի համար եղել է 100 դիմում, իսկ պատվիրատուների տարիքը տատանվում է 30-ից 80 տարեկանը:

Դրանք միայնակ մարդիկ են, որ ուզում են զվարճանալ, կատակել:

mignews.com.ua

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը