Հավանություն է ստացել գետնընկույզից ալերգիայի դեմ աշխարհում առաջին դեղը
Advertisement 1000 x 90

Հավանություն է ստացել գետնընկույզից ալերգիայի դեմ աշխարհում առաջին դեղը

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել գետնընկույզից ալերգիայի դեմ աշխարհում առաջին դեղին:

Science պարբերականը հայտնում է, որ Aimmune Therapeutics ըներության մշակած առայժմ որպես AR101 հայտնի դեղամիջոցը կարող է օգնել գետնընկույզից ալերգիայով մարդկանց, որոնք պատահաբար գործածել են այդ արտադրանքը: Դեղն իրենից հաբեր է ներկայացնում, որոնք պարունակում են  գետնընկույզային սպիտակուցի ոչ մեծ քանակություն. պացիենտը դրանք պետք է ընդունի՝ դոզան աստիճանաբար մեծացնելով: Արդյունքում՝ օրգանիզմը պետք է ընտելանա այս սպիտակուցին և դադարի դրան արձագանքել բուռն ալերգիկ ռեակցիայով:

ԱՄՆ-ում այս բուժումն արդեն կիրառում են 200 ալերգոլոգներ. նրանք պացիենտներին տալիս են գետնընկույզից արտադրանքի տրամաչափված դոզաներ: Բայց մարդիկ դեղը կարող են նաև տանն ինքնուրույն ընդունել: Բուժումը փորձարարական բնույթ ունի, ուստի դեղամիջոցն ընդունող բոլոր պացիենտները ստիպված են  հետները ադրենալին ունենալ ալերգիայի ախտանշանների առաջացման դեպքերի համար:

Գետնընկույզից ալերգիան ալերգիայի ամենածանր և վտանգավոր տարատեսակներից է: Վերջերս Կանադայում 20-ամյա Միրիամ անունով աղջիկը մահացել էր այն բանից հետո, երբ տղան համբուրել էր նրան, նա դրանից առաջ գետնընկույզի պաստայով բրդուճ էր կերել: Պարզվել է՝ աղջիկն ալերգիա ուներ արախիսից, որի պատճառով ակնթարթորեն նրա շնչուղիների այտուց է առաջացել:

news.am