«Լրագրողը մի տարբերակ ունի. պահանջել փակ դատական լսումներ, որտեղ աղբյուրը կբացահայտվի սահմանափակ մարդկանց առջև»
Advertisement 1000 x 90

«Լրագրողը մի տարբերակ ունի. պահանջել փակ դատական լսումներ, որտեղ աղբյուրը կբացահայտվի սահմանափակ մարդկանց առջև»

Հայելիի եւ Արմլուրի շուրջ հետաքրքիր զարգացում է սպասվում։

Մեր օրենքը պաշտպանում է լրագրողական աղբյուրը։ Այսինքն, եթե, օրինակ, լրագրողը գրում է, որ, ըստ մեր աղբյուրների, Այսինչ Այնինչյանի կինը Մարսից է, լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրը եւ ոչ մի ճնշման չենթարկվել։

Բացառությամբ ծանր հանցագործությունների հետ կապված բացահայտումների։ Նախկին ոստիկանապետի ինքնասպանության հետ կապված հրապարակման վերաբերյալ կարող են պահանջել բացահայտել աղբյուրը։

Եվ կամ լրագրողը դա կանի, ինչը արդեն հետաքրքիր է։ Կամ կպատժվի, ինչը նույնպես զարմանահրաշ է։

Լրագրողը մի տարբերակ ունի. պահանջել փակ դատական լսումներ, որտեղ աղբյուրը կբացահայտվի սահմանափակ մարդկանց առջև:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: