Վրաերթ Երևանում. կատարողը ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վրաերթ Երևանում. կատարողը ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փատով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:00-ի սահմաններում անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդն էլ նրան թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից: Նշված վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սապայական գումարտակի ծառայողները Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ա. Թևոսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը առավոտյան ժամը 10:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչի, 29-ամյա Վաչե Ս.-ն, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Toyota մակնիշի 90 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայով:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթի ենթարկվածի, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com