Լավագույն խմողները ռուս գրականությունում…
Advertisement 1000 x 90

Լավագույն խմողները ռուս գրականությունում…

Ինչպես լատինական ասացվածքն է ասում՝ In vino Veritas, բայց ռուս գրականության հերոսների համար գինին շատ թեթև խմիչք է: Այստեղ թունդ խմիչքների կարիք կա, և ցանկալի է՝ մեծ քանակությամբ:

Սկսենք Պուշկինի, Գոգոլի և Բուլգակովի հերոսներից ու հիշեցնենք, որ ալկոհոլը վնաս է առողջությանը:

Հիշում ե՞ք Նիկոլայ Գոգոլի «Գիշերը Սուրբ Ծնունդից առաջ» պատմվածքը:

Գոգոլի հերոսները շատ են խմում և հաճույքով ՝ առավել հաճախ օղի: Իսկ  վարենուխան օղու մեջ թրմած ըմպելիք է՝ մեղրի, տանձի և խնձորի, տարբեր հատապտուղների և համեմունքների հավելումներով: Այս խմիչքը հայտնվեց Ուկրաինայում XVI դարում և մինչ այսօր  կարծես դեռ չի կորցրել իր ժողովրդականությունը: Արդեն XX դարում Կիևի քաղաքացի Միխայիլ Բուլգակովը «Վարպետն ու Մարգարիտան» վեպում  իր հերոսներից մեկին Վարենուխա կոչեց ՝ ըստ երևույթին նրա լուսավոր տեսքի և միշտ զվարթ լինելու համար:

Եվ կրկին հիշելով Բուլգակովին ՝ սխալ կլիներ անտեսել Սատանայի կազմակերպած պարահանդեսը, որտեղ հերոսները  բարձրացնում էին սպիրտի ալկոհոլի աստիճանը (градус):  Հյուրերը լողանում էին շամպայնի մեջ։ Իսկ հայտնի  կատուն սիրալիր առաջարկեց Մարգարիտային սպիրտ խմել: Պարահանդեսի գինարբուքը ավարտվեց Բարոն Մեյգելի արյամբ:

Այստեղ мед բառը փաստորեն պետք չէ շփոթել մեր իմացած անվնաս ու օգտակար մեղր հետ: Mead – հին և հարգված ըմպելիք  էր՝ պատրաստված մեղրից ( տրամաբանական է),  ջրից և խմորիչից:  Պարզ չէ, թե երբ է այն հայտվել  Ռուսաստանում, բայց կարծում են, որ արդեն 15-րդ դարում կորել է բնօրինակ բաղադրատոմսը, և դրա հետ կապված ծեսերը նույնպես անհետացել են: XVII դարում մեդովուխայի  արդիականացված տարբերակը փոխարինվեց գինով, բայց մեկ դար անց նրա նկատմամբ հետաքրքրությունը աշխուժացավ, և դրա հետ մեկտեղ հայտնվեց խմիչքի ժամանակակից տարբերակը:

Իսկ «Եվգենի Օնեգինում» գինին գրեթե առանձին կերպար է: Պուշկինը թվարկում է գինիների տեսակները և ցույց է տալիս, թե ինչ պայմաններում են խմում այս կամ այն ​​ըմպելիքը:

Խոսենք Օնեգինի՝ ալկոհոլի հանդեպ  նախասիրությունների մասին: Նախ և առաջ նրան քննադատում էին այն բանի համար, որ Օնեգինը նախընտրում էր արտասահմանյան գինին՝ պարզ ռուսական օղու փոխարեն, և երկրորդ՝ նա չէր բացում գինին ջրով, ինչպես ընդունված էր 19-րդ դարի ռուսական  ազնվական միջավայրում: Իսկ ինչ վերաբերում է Պուշկինին, նա սիրում էր շամպայնը  ջրով նոսրացնել: (Անդուր բան):

vnews.am