ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը մասնակցում է Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, տրամադրվել է ARM 007 համարանիշներով ավտոմեքենա, գրում է Life-ը:
Նշվում է, որ Պուտինը նախընտրել է տեղափոխվել իր Aurus՝ մոսկովյան համարանիշներով ավտոմեքենայով, իսկ ARM 007-ով սկսել են տեղաշարժվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: