Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել Է միանգամից երկու տարվա համար: 2018 թվականի համար պարգևի Է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երևակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձև» ձևակերպմամբ:
2019 թվականի համար մրցանակն ստացել Է ավստրացի գրող և դրամատուրգ Պետեր Հանդտկեն «կարևոր աշխատանքի համար, որը լեզվաբանական հանճարեղությամբ հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:
2018 թվականի մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարել Էր 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չհանձնելու և դրա հանձնումը 2019 թվական տեղափոխելու որոշման մասին: Պատճառը դարձել Է խոշոր սկանդալը, որի կենտրոնում հայտնվել Է լուսանկարիչ և մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան Կլոդ Առնոն՝ ակադեմիայն անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը:
Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջև Է կանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սկանդալի պատճառով կոմիտեից հեռացել են Ֆրոստենսոնը և Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: