Հայ աստղագետն օգնել է եզակի մոլորակ հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Հայ աստղագետն օգնել է եզակի մոլորակ հայտնաբերել

Գիտնականների միջազգային խումբը աստղաֆիզիկոս Տիագո Կամպանտեի գլխավորությամբ կարմիր հսկաներ HD 212771 և HD 203949 աստղերի շուրջ արտասովոր էկզոմոլորակ են հայտնաբերել։

Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է հաջողվել HD 203949 աստղի էկզոմոլորակին աստղի ընդարձակման ժամանակ խուսափել կլանումից։

«Ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդարձակումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից այնտեղ, որտեղ այն գտնվում է ներկայում»,- գրում է Naukatv-ն։

Հետազոտության համահեղինակներից մեկը Պորտուի Աստղագիտության և տիեզերական գիտությունների ինստիտուտի աստղագետ Վարդան Ադիբեկյանն է։ Նա ընդգծել է, որ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ աստղերն ու դրանց մոլորակները ոչ միայն ձևավորվում են, այլև զարգանում միասին։

shantnews.am