Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմը դերասաններ Արա Դեղտրիկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վիլեն Սարգսյանը, Աելիտա Գեւորգյանը, Կարապետ Քարաջյանը, Արթուր Պետրոսյանը, Լաուրա Բաբայանն ու Արեւիկ Ավետիսյանը իսկական «Ննջասենյակային զավեշտի» էին վերածել: Ներկայացման պրեմիերան կայացավ երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ հանդիսատեսի բուռն արձագանքի եւ ծափահարությունների ներքո:
Գերէմոցիոնալ եւ զավեշտալի այս պիեսի հեինակը Ալան Էյկբորն է, բեմադրիչը՝ Ժիրայր Բաբազյանը, բեմանկարիչ՝ Մերի Արեյան:
Պիեսը չորս տարբեր զույգերի մասին է, որոնք միմյանց հետ ունեն ընդհանուր կապ, բայց տարբեր են իրենց փոխհարաբերություններով, էմոցիաներով եւ տեսակով:
Ամբողջությամբ՝ style.news.am