Ստվերաներկերը և հայլայթերները միշտ ասոցիացվում են փայլերի հետ: Բայց երբևէ լսե՞լ եք փայլուն շրթներկի մասին: Կոսմետիկ ապրանքանիշերը գնալով ավելի հաճախ են արտադրում փայլուն շրթներկեր: Նման շրթներկներ այժմ օգտագործում են ոչ միայն դիմահարդարները՝ ֆոտոշարքերի համար, այլ նաև ամենօրյա դիմահարդարման սիրահար կանայք:
Փայլուն շրթներկի սիրահար է աշխարհի ամենահայտնի դիմահարդար Պետ Մաքգրատը, ով սիրում է կոսմետիկ միջոցն օգտագործել նորաձևության ցուցադրություններում՝ հնարավորինս դիտարժան և պայծառ կերպարներ ստանալու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը