Լոռվա հումոր. թեթև 18+
Advertisement 1000 x 90

Լոռվա հումոր. թեթև 18+

Այ մարդ, էս կռանթը կաթըմ ա, մի բան անեիր…

-Կարո՞ղ ա սանտեխնիկ եմ քու հըմար…

Հաջորդ օրը.

-Լսի, էս ռազետկեն միացնելուց կայծ ա տալի, մի հատ նայի…

-Կարո՞ղ ա էլեկտրիկ եմ քու հըմար…

Հաջորդ օրը.

-Էսօր էն առաջի հարկի Վաղոն եկավ, կռանթն էլ սարքեց, ռազետկեն էլ…..

-Մալադեց Վաղո…բայց դա հլե -նհե գործ անողը չէր, ի՞նչ ուզեց տեղը…

-Ասեց՝ կամ երգիլ տես, կամ հետդ քնիլ տեմ…

-Երգեցի՞ր..

Կարո՞ղ ա երգչուհի եմ քու հըմար

*****

Էս մի տղա գնում ա բախչագող, տանտիրուհին՝ մի ծեր կին, բռնացնում ա տղային ծառի վրա.

-Այ, շան տղա, էս ի՞նչ ես անըմ:

-Սուս կաց, այ պառավ, էսա, որ իջել եմ է՜ քեզ սենց ու հնենց եմ անելու:

Պառավը ձայնը կտրում սպասում ա ծառի տակ, տղան ծոցն ու գրպանները լցնում է խնձորով, իջնում ծառից ու փախչում:

Պառավը հետևից գոռում է՝

Ի՜, ֆողեմ գլուխդ, համ գող էր, համ էլ սուտլիկ:

****

Էս լոռեցին վարունգ ա բերում Երևան ծախելու, մի երևանցի ձեռ առնելու համար գալիս ա սրան հարցնում ա թե՝

– Էս խիյարը էգ ա՞, թե՞ որձ…

Էս լոռեցին էլ մնում-մնում ասում ա.

– Խի՞, դու ուտելու հըմար չե՞ս ուզըմ:

****

Սփյուռքահայն առաջին անգամ լսում է Համզաչիմանի հին անվանումն (Բոզգեղ) ու զարմացած ասում՝

Աաա, անոնք մեզ մոտ էլ կան, համա այսպես համախմբված չեն

****

Էս մի կնկա ասում են` գիտե՞ս, որ մարդդ հոմոսեքսուալիստ ա: Կնիկն էլ, թե`

– ի՜, ֆողեմ դրա գլուխը, առաջ էլ, որ սոցիալ-դեմոկրատ էր, էլի ոչ մի բան չէր անում…

***

«Մի երևանիցի տղա Դսեղում հավ է գցում մեքենայի տակ:

Արագ իջնում է մեքենայից, նայում` կողքերը մարդ չկա, հավին արագ վերցնում է, որ դնի մեքենայի մեջ ու գնա, մեկ էլ մի տան պատուհանից մի պապիկ ծոր տալով թե`

Ապո՜, էդ հիվանդանո՞ց ես տանըմ:

***

Կուրթանեցին գնում է կոլտնտեսության նախագահի մոտ և ասում.

– Ընկեր Հ.-յան, ձիուն տոկը տվելա:

Ընկեր Հ.-յանն էլ թե՝

– Տո լավա արել, ձին ի՞նչ գործ ուներ ստոլբի գլխին։

***

Երիտասարդ աղջիկը տարիքն առած ծերունուն՝

-Հայրիկ ջան, քանի՞ տարեկան եք…

-82…

-Իրո՞ք, բայց ես Ձեզ չէի տա…

Հա հենց գիդես ես էլ կարա՞մ

****

Լոռեցին մտնում է տուն, տեսնում զոքանչին` ավելը ձեռքին, ասում է՝

Այտա, էդ թռնը՞մ ես, թե՞ արդեն պասադկա ես արել:

***

… Ռուբենը էշով գնում է Երևան: Կանգառում կանգնած տրամվայից էշին կապում է, ինքը մտնում շուկա:

Որոշ ժամանակ անց շուկայից դուրս գալով, տեսնում է ոչ էշը կա, ոչ էլ տրամվայը: Զարմացած ասում է՝

-Լա՜վ, էշը չորս ոտ ուներ, ասենք գլուխն առել, կորել ա, բա էն անդեր շուշաբանդն ի՞նչ էլավ:

Հաջորդ անգամ Երևան գալով, էշին կապում է էլեկտրասյունից, մտնում խանութ: Խանութից դուրս գալով` տեսնում է էշը չկա, բայց տեղը մի ոստիկան է կանգնած: Զարմանքից քար կտրած` մոտենում է ու ասում. «Բարիհաջողում, էշ ջան»:

Դեռ խոսքը չավարտած` էս ոստիկանը սրա փորին մի էն տեսակ քացի է տալիս, որ էս խեղճ մարդը կպչում է պատին: Փորը բռնած կրկին մոտենում է և ասում`

Էշ ջան, էդ լավ ա, որ մարդ էս դառել, բայց դե էդ անտեր քացի տալը մտահան չես արել:

***

Մեկը հարբած, հալից ընկած, մտնում է ավտոբուս: Աջ շարքում նստածներին ասում է՝ դուք սաղդ դեբիլ եք, ձախ կողմը նստածներին էլ` սաղդ անբարոյական եք….

Ձախ շարքից մի տիկին հուզված.

-Ի՞նչ ես դուրս տալիս, այ ալկաշ, ես բարոյական կին եմ, երբեք չեմ դավաճանել իմ ամուսնուն:

-Լավ, լավ, էլ խի ես ձենդ գլուխդ գցըմ, վեր կաց` գնա աջ շարքըմ նստի…

Ավելի մանրամասն՝ vnews.am