Ինչպե՞ս ստեղծել գովազդներ Instagram Story-ների համար. romarketing.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ստեղծել գովազդներ Instagram Story-ների համար. romarketing.am

Instagram-ը շարունակում է իր առաջատար դիրքերը պահպանել և ընդլայնել սոցիալական ցանցերի շարքում։ Այստեղ յուրաքանչյուր օր ակտիվ օգտատերերի քանակն անցնում է մոտ 500 միլիոնի շեմը։

Բացի այդ, ամեն օր Instagram-ում ներբեռնվում է միջինում 100 միլիոնից ավել լուսանկար, իսկ յուրաքանչյուր գրառում միջինում ունենում է 1261 ներգրավվածություն(engagement):

Իսկ հիմա ամենակարևորը․ ՕՐԱԿԱՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է 400 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼ STORY, ՈՐՈՆՑԻՑ ԱՄԵՆԴԻՏՎԱԾՆԵՐԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԲԻԶՆԵՍՆԵՐՆ ԵՆ։

Չօգտվել Instagram-ի այս հնարավորությունից, նշանակում է մեկ քայլ ետ մնալ Ձեր մրցակիցներից։

Իսկ ինչպե՞ս գովազդի միջոցով հասանելի դարձնել Ձեր կողմից պատրաստված Story-ն ավելի շատ մարդկանց։ Եկեք պարզենք միասին։

Նախ պետք է ունենալ Instagram հաշիվ, որը կցված է Business Manager-ին կամ Facebook բիզնես էջին, ապա պետք է ընտրել գովազդի ճիշտ տեսակը՝ Ձեր բիզնես նպատակներին համապատասխան։

Instagram Story-ի համար կարող եք օգտագործել Ads Manager-ի գովազդի հետևյալ տեսակները՝

  • Reach, որի նպատակն է Ձեր գովազդը հասանելի դարձնել որքան հնարավոր է շատ մարդկանց
  • Video Views, որի նպատակն է որքան հնարավոր է շատ մարդկանց ցուցադրել տեսանյութը
  • Traffic, որի նպատակն է որքան հնարավոր է շատ մարդկանց ուղղորդել Ձեր կայք
  • Conversions, որի նպատակն է մարդկանց դրդել կատարել որևէ գործողություն, օրինակ՝ գրանցվել էլ․ նամակներին, գնումներ կատարել և այլն
  • Mobile App Installs, որի նպատակն է խրախուսել մարդկանց ներբեռնել Ձեր հավելվածը
  • Lead generation, որն էլ արդեն դրդում է մարդկանց լրացնել և Ձեզ տրամադրել որոշակի տվյալներ։

Գովազդի տեսակն ընտրելուց հետո պետք է կատարել թիրախավորում։

Custom Audience-ը հնարավորություն է տալիս թիրախավորել այն մարդկանց, ովքեր՝
– այցելել են Ձեր կայք կամ կայքի որևէ էջ,
– օգտագործել են Ձեր հավելվածը կամ կատարել որևէ գործողություն,
– դիտել են Ձեր կողմից ներբեռնված հոլովակը,
– ովքեր Ձեր կողմից տվյալների հավաքագրման գովազդի միջոցով բացել են հայտը կամ գրանցում են կատարել,
– առնչություն են ունեցել Ձեր Instagram բիզնես հաշվի հետ,
– որոշակի հետաքրքրություն են ունեցել Ձեր կողմից կազմակերպված միջոցառումներից որևէ մեկի նկատմամբ(Going, Interested),
– Հավանել, մեկնաբանել կամ որևէ այլ տեսակի առնչություն են ունեցել Ձեր էջի հետ և այլն։

Բացի այդ, Դուք կարող եք համակարգ բեռնել Ձեր ունեցած հեռախոսահամարների կամ էլեկտրոնային փոստի հասցեների բազան՝ ստեղծելով հատուկ թիրախային խումբ։

Դուք կարող եք ստեղծել նաև Lookalike Audience: Իսկ ի՞նչ է դա։ Այս գործիքի միջոցով կարող եք գովազդ ցուցադրել Ձեր կառավարած էջի հետևորդների նման վարքագիծ ունեցող մարդկանց։ Հիանալի է, չէ՞։

Իսկ հիմա ամենակարևորը։ Թիրախավորում կատարելուց հետո, պետք է ընտրել այն հարթակը որտեղ ցանկանում եք ցուցադրվի Ձեր գովազդը։ Այս պարագայում պետք է բացառել բոլոր հարթակները՝ թողնելով միայն Stories բաժնից Instagram Stories-ը։

Ապա պետք է ընտրել բյուջեն և գովազդի ցուցադրման ժամանակը, որի մասին Դուք կարող եք կարդալ նախորդ հոդվածում, և անցում կատարել մեդիա ֆայլերը բեռնելուն և բուն գովազդը կազմելուն։

Ինչպես գիտեք, Instagram Story-ում կարող եք օգտագործել և՛ ֆոտո, և՛ վիդեո մեդիա տեսակները։ Դրանց համար խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ չափանիշները՝

Ֆայլի տեսակ

  • .mp4 or .mov (վիդեո)
  • .jpg or .png (ֆոտո)

Ֆայլի առավելագույն ծավալ

  • 4GB (վիդեո)
  • 30MB (ֆոտո)

Վիդեոյի տևողություն

  • Առավելագույնը՝ 120 վրկ
  • Նկարները ցուցադրվում են 5 վայրկյան

Չափեր

  • Խորհուրդ տրվող չափ՝ 1080 x 1920
  • Մինիմալ չափ՝ 600 x 1067

Ի դեպ, ստորև ներկայացնում եմ գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել տպավորիչ Story գովազդներ՝

  1. Renderforest
  2. Easil
  3. Canva
  4. Spark
  5. Kapwing

Մեդիա ֆայլերը պատրաստելուց և բեռնելուց հետո, կարող եք կարգավորել նաև ետնաֆոնի և Call to Action կոճակի գույնը, ինչպես նաև, օգտվելով վերջին թարմացումներից, կարող եք կատարել հարցումներ:

Հետևելով այս քայլերին՝ Դուք հեշտությամբ կկարողանաք ստանալ գրագետ կազմված և արդյունավետ Instagram Story գովազդ։

romarketing.am